Հարցվողների 86,5%-ի համար Երևանի բնապահպանական խնդիրներից գերակայել է աղբահանության խնդիրը․ Վահագն Վարագյան


Հարցվողների 86,5%-ի համար Երևանի բնապահպանական խնդիրներից գերակայել է աղբահանության խնդիրը․ Վահագն Վարագյան
Օգոստոս 28 23:23 2020

Այսօր ամփոփվեց «Կանաչ ապագա» ՀԿ-ի կողմից կազմակերպված սոցիալական հարցումը: Արդյունքները բավականին հետաքրքիր էին: Այս մասին գրառում է կատարել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Ինձ համար թերևս սպասելի էր այն, որ հարցվողների 86,5%-ի համար Երևանի բնապահպանական խնդիրներից գերակայել է աղբահանության խնդիրը: Մեծ էր նաև ծառահատումների խնդիրը բարձրաձայնողների տոկոսը (37,8%): Այսօր այս պատասխանները վկայում են Երևանի բնապահպանական ամենասուր խնդիրների առկայությունը:

Ի ուրախություն ինձ, մեծ է նաև ՀՀ-ում բնապահպանական հարցերով հետաքրքրված, լուծման մեջ իրենց մասնակցությունը և աջակցությունը առաջարկողների քանակը(մոտ 87%):

Վերլուծությունների արդյունքում արձանագրեցինք, որ հանրությունը ունի նաև երկրում առկա էկոլոգիական հարցերի մասին իրազեկման պակաս, ինչը իր հերթին կարող է դիտարկվել որպես հանրության շրջանում առկա անտարբերություն, այնինչ պատկերն այլ է:

Մենք կփորձենք ավելի ակտիվ բարձրաձայնել մեր երկրի բնապահպանական խնդիրները՝ այդ ոլորտում ավելի քիչ խնդիրներ ունենալու նպատակով»: