«Առաջ հաղթած, հպարտ խոսում էինք, երբ ուզենք՝ Բաքուն կգրավենք, Ալիևն էլ կբերի, մեզ թեյ կտա։ Բայց հիմա դա պրծել է, արդեն խեղճացած, պարտված ժողովուրդ ենք»,- քարոզարշավի ընթացքում Ոսկեվազում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց՝ քանի որ այսօր ասելու բան չունեն, Քրիստոսի արձանն է կառուցում հայ ժողովրդի անունից, որպեսզի Հայաստանն աշխարհին ասելու բան ունենա, զարգանա զբոսաշրջությունը, միլիոնավոր մարդիկ գան Հայաստան, փոքր ու միջին բիզնեսը զարգանա։
Գ.Ծառուկյանը կոչ արեց՝ գնալ ընտրության. «Ձեր երեխաների ապագայի համար գնացեք ընտրության։ Ում կընտրեք, դա ձեր գործն է, բայց անպայման գնացեք»։










