Մենք չենք վիճելու Ռուսաստանի հետ, նախ որովհետև Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չի, մենք փոքր, համեստ երկիր ենք, ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրը, մասշտաբն ու նպատակը չի, մյուս կողմից էլ մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, դա էլ եկեք չմոռանանք»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ ոչ ոքի չի հաջողվելու էժան սադրանքներ իրականացնել ու վատթարացնել ՀՀ-ՌԴ հարաբերությունները։










