Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթը, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկությունների, օրերս Գերմանիայից եկել է Հայաստան։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը Հայաստանից այնուհետև վերադարձել է Գերմանիա (ոչ թե այլ երկիր), կարելի է ենթադրել, որ ինքնաթիռում եղել են միայն Հայասանի Հանրապետության քաղաքացիներ:
Լրատվամիջոցի տվյալներով՝ 2026 թվականին սա Գերմանիայից Հայաստան արդեն երրորդ արտաքսման թռիչքն է։ Եվս երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին։










