ՌԴ կատարած այցերից մեկի ժամանակ մեր գործընկերներից մեկն ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությամբ վնաս է հասցնում, օրինակ, Ռուսաստանի շահերին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես լսեցի ու ասացի՝ շատ լավ, ես ասել եմ, որ մենք ՌԴ շահերին վնասելու ոչ մի մտադրություն չունենք, բայց հիմա դուք պնդում եք անում։ Ասացի՝ խնդրում եմ, պատվիրակությանը, ինձ ներկայացրեք մի օրինակ, որտեղ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը Ռուսաստանին շահերին հասցրել է առարկայական վտանգ։
Գիտե՞ք ինչ էր պատասխանը՝ լռություն»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե ԵՄ-ում էլ կասկածներ են ունեցել, թե Հայաստանը շրջանցում է սանկցիաները, բայց հետագայում արձանագրվել է, որ մենք չենք շրջանցում այն։
«Որովհետև ոչ թե մենք ուզում, որ ինչ-որ բանով օգնած լինենք Ռուսաստանին, այլ չենք ուզում ինքներս ընկնենք սանկցիանյի տակ, որովհետև չենք կարող դիմանալ սանկցիային»,-ասաց Փաշինյանը։










