Նոր մանրամասներ Վեդիի մանկապղծության գործով


Նոր մանրամասներ Վեդիի մանկապղծության գործով
Մայիս 16 23:43 2026

Վեդիում դպրոցահասակ քույրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների փաստով հարուցված քրեական վարույթը տեղափոխվեց Երևան` ՀՔԳՎ։ Այս մասին հայտնում է դեպքի մասին առաջինն ահազանգած լրագրող Սյուզի Բադոյանն ու նշում, որ դրան էր ձգտում փաստաբանական խումբը և դեռ մայիսի 3-ին էր ահդ հարցով դիմել էր Գլխավոր դատախազին։

 

Բացի այդ, ծառայողական քննություն է նշանակվել քննչականի 2 պետերի և այլոց նկատմամբ՝ պարզելու նրանց քրեորեն հետապնդելու արարքը կամ հանցավոր կոծկման միտումը։

 

Հիշեցնենք, որ անչափահաս քույրերի հետ անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվող անձիք 3-ն են, որոնք նախ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին հանրային ճնշման ներքո։

 

«Իսկ մանկապղծության զոհ դարձած դեռահասները սկսել են իրենց նոր կյանքը` բուժումներով եւ հոգատար միջավայրում իրենց իրապես պաշտպանող անձանցով երաշխավորված։

 

Ընդամենը 5 ամիս պաշտոնավարման Վեդու քննչականի պետ Լեռնիկ Վարդանյանը, Վեդու միլպետ Արմեն Մկրտչյանը եւ Արարատի մարզային քննչական վարչ պետ Տիգրան Շոխոյանը պաշտոնանկ եղան, բայց օրենքի առաջ դեռ պատասխան կտան իրենց չգործելու եւ այս խեղճ ընտանիքին էսքան ցավ ու դառնություն պատճառելու համար»,-գրել է լրագրողն իր էջում։