Ուսանողները, դասախոսները ենթարկվում են ճնշումների, սակայն ճնշողները՝ Պապիկյանը, Մակունցը մնում են անպատժելի․ Թաթոյան


Ուսանողները, դասախոսները ենթարկվում են ճնշումների, սակայն ճնշողները՝ Պապիկյանը, Մակունցը մնում են անպատժելի․ Թաթոյան
Մայիս 16 23:54 2026

Կան ուսանողներ, կան դասախոսներ, որոնք ենթարկվում են ճնշումների։ Այդ ուսանողներն ու դասախոսները իրականում մեղավոր չեն այս համակարգի մեջ։ Խնդիրն նրանց ճնշողների մեջ է։ Այս մասին այսօր հրավիրված հանրային քննարկման ընթացքում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Եվ այստեղ հստակ գործող համակարգը վերևի մակարդակից իջնում է ներքև։ Օրինակ՝ այսօր ես տեսա՝ առողջապահության նախարարն այս ձայնագրության առնչությամբ ասում, որ իրավապահ մարմինները հետաքննում են, և եթե նման դեպքեր լինեն, կպատժեն։ Սակայն կպատժեն ոչ թե ճնշողներին, այլ ճնշվողներին»։

 

Նա ընդգծեց, որ այս համակարգը գործում է կառավարության ղեկավարի մակարդակով։ «Սա ակնհայտ է։ Այստեղ նաև ակնհայտ է։ Ես երեկ հրապարակեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբից անուններ։ Նրանք, բնականաբար, համակարգում են այս ամենը՝ Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, և ստացվում է, որ նրանք, պատժելով ուսուցիչներին, տնօրեններին, անպատիժ են մնում»,- ասաց Թաթոյանն՝ ընդգծելով, որ նման ճնշումների ենթարկվող ուսուցիչներն ու ուսանողները պետք է նկատի ունենան, որ «Միասնության թևեր» կուսակցության նպատակը նաև նրանց պաշտպանելն է; 

 

«Իշխանության էլիտան ճնշում գործադրելով, քաղաքացիներին վախեցնելով՝ իրականում իրենք են նրանցից վախենում։ Նրանք վախենում են, վախենում են յուրաքանչյուր մարդուց։ Նրանք հասկանում են, որ առանց դրա չեն կարող հաղթել ընտրություններում։

 

Մեր քաղաքացիները պետք է մի բան նկատի ունենան. երբ նրանք մտնում են ընտրախցիկ և կատարում իրենց ընտրությունը, քվեարկում՝ ամբողջ իշխանությունն այնտեղ պատկանում է իրեն՝ քաղաքացուն։ Քաղաքացին ամեն ինչի տերն է։ Եվ այդ մասին բարձր պաշտոն զբաղեցնող էլիտան շատ լավ գիտի։ Այդ պատճառով են նրանց վախը»,- ասել է Թաթոյանը։