ՓԾ աշխատանքային խումբը ուսումնասիրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունները


ՓԾ աշխատանքային խումբը ուսումնասիրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունները
Հոկտեմբեր 30 21:15 2018

Օրերս ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ Տավուշի մարզում իրականացրեց 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:

Ինչպես  տեղեկացրին նԱԻՆ լրատվական ծառայությունից, ուսումնասիրությունն անցկացվել է Տավուշի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Մովսես, Վազաշեն համայնքներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում և խոշոր գործարաններում:

ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում:

Քննարկվել է նաև ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ստորաբաժանումների և ՊՆ ԶՈւ զորամասերի միջև փոխգործակցության պլանների մշակման գործընթացը: