Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը․ Ծաղիկ Վարդանյան


Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը․ Ծաղիկ Վարդանյան
Սեպտեմբեր 8 20:16 2025

«Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Ըստ մամուլում տեղ գտած տեղեկության իշխող կուսակցությունը ԱԺ առողջապահության մշտական հանձնժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Հռիփսիմե Հունանյանին։

Ընթացիկ տարվա սկզբին սույն տիկինը զբաղեցրեց նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Մասնագիտական բարձր ռեսուրսով նախագահի պարագայում մի կերպ Հռիփսիմե Հունանյանի պաշտոնավարունը ընկալվեց, իհարկե ավանսով։ Անգամ կարծիք եմ հայտնել, որ միջին բուժաշխատողները շատ չլուծված խնդիրներ ունեն, գուցե սա շանս է դրանց մասին բարձրաձայնելու, լուծում տալու։

Սույն տիկինը ունի միջին մասնագիտական կրթության, բուժքույր է, աշխատել է նաև ավագ բուժքույր։ ԱԺ-ում նա չի ընդծվել օրենսդրական նախաձեռնություններով։

Ամենայն հարգանքով սույն տիկնոջ և միջին բուժաշխատողների նկատմանբ, փաստում եմ, որ այս նշանակումը անցնում է առողջապահական ոլորտի բոլոր կարմիր գծերը։

Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը։

Լավ դո՞ւք մի իրավաբան չունեիք թիմում։ Սրանից հետո խոսելու ե՞ք լավ առողջապահություն ունենալու մասին։

Այսքան չսիրել առողջապահությունը։

Այս ինչքա՜ն ենք իջել։

Հարգելի առոջապահության մեծեր, դո՞ւք հաշտ եք այս իրողության հետ։

Ակ0անջդ կանչի պրոֆեսոր Բաբլոյան…»։

21