Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էր կրկին հրապարակել մուրճի լուսանկարը


Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էր կրկին հրապարակել մուրճի լուսանկարը
Սեպտեմբեր 10 17:46 2025

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու էր երեկ իր ֆեյսբուքյան էջում կրկին մուրճի նկարը հրապարակել։

 

«Ես էդ մուրճի նկարը չեմ փակցրել, էդ մուրճը իմ սեղանին դրած է եղել այս ողջ ընթացքում, երեկ իմ ֆեյսբուքյան էջը վարողը եկել էր առավոտյան, տեսավ՝ նկարեց ու դրեց ֆեյսբուք։ Իմ կյանքում էդ նկարով ոչ մի բան չի փոխվել: Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր , թե իրենց կյանքում է բան փոխվել, իրենք սխալ էին ընկալել, այդ նկարի բացակայությունը իրենց կյանքում էլ, մեր կանքում էլ բան չի փոխել։ Իմ տեսակետից որևէ փոփոխություն չկա»,-արձագանքեց Փաշինյանը։

 

Հիշեցնենք՝ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել տելեգրամյան իր ալիքում։ Լուսանկարում այն մուրճն էր, որը նա կոչում է «պողպատե մանդատ»։