Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է եղել և այսօր էլ առկա է, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանը ոչ միայն խոսելու, նաև լսելու տեղ է։ Ով ականջ ունի՝ կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին 2-3 անգամ են հնարավորություն ունենում խոսել ԱԺ ամբիոնից՝ չլինելով պատգամավոր»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրեց Նեպալում և Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները։
«Ի՞նչ տեղի ունեցավ, ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը քշելու կամ իմպիչմենթի ենթարկելու երկու ձև կա, մեկը Նեպալի տարբերակն է՝ բռնություններով, սպանությունով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,-ասաց Սարգսյանը։