Նախարար Բաղրամյանը ծանոթացել է ՀԱԷԿ-ի արդիականացման ընթացքին


Նախարար Բաղրամյանը ծանոթացել է ՀԱԷԿ-ի արդիականացման ընթացքին
Հոկտեմբեր 30 19:04 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է Հայկական ատոմակայանի աշխատանքին ու հորդորել լինել հետևողական, որպեսզի արդիականացման աշխատանքները կատարվեն պատշաճ և ըստ ժամանակացույցի։ 

Գարեգին Բաղրամյանը հետեւել է նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումներին։

Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձել են աշխատակազմի օպտիմալացմանը:

ՀԱԷԿ-ի աշխատակիցներին հուզող հարցերի առնչությամբ Գարեգին Բաղրամյանը տվել է հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ պլանային վերանորոգման աշխատանքներից հետո օգոստոսի 1-ին 2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացել է ՀՀ էներգահամակարգին: 3-րդ տուրբոագրեգատի արդիականացման աշխատանքները շարունակվում են, այն կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին, արդյունքում առավելագույն հզորությունը առանց վառելիքի ծախս ավելացնելու կաճի մինչև 400 ՄՎտ՝ ներկայիս 380 ՄՎտ-ի փոխարեն: