Լոռու մարզում 35-ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին. վարորդը տեղում մահացել է


Լոռու մարզում 35-ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին. վարորդը տեղում մահացել է
Փետրվար 19 11:00 2019

Լոռու մարզում, փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 35-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ հայտնվել Դեբեդ գետի ափին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Գրիգոր Ա.-ն տեղում մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։