Օրինախախտները կարող են Փաշինյանի մուրճը դաջել իրենց մարմնի մի հատվածին, որ վախի մթնոլորտը հանկարծ իրենցից չպակասի. Ալեքսանյան (Տեսանյութ)


Օրինախախտները կարող են Փաշինյանի մուրճը դաջել իրենց մարմնի մի հատվածին, որ վախի մթնոլորտը հանկարծ իրենցից չպակասի. Ալեքսանյան (Տեսանյութ)
Սեպտեմբեր 10 14:56 2025

Բոլոր օրինախախտները պետք է ապրեն, պետք է քնեն ու պետք է արթնանան վախի մթնոլորտում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ինչու էր Փաշինյանը դարձյալ հիշել իր մուրճը և լուսանկար հրապարակել։

«Բոլոր օրինախախտները մշտապես պետք է ապրեն վախի մթնոլորտում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գործում են մեր պետականության դեմ, մշտապես պետք է ապրեն, պետք է քնեն ու պետք է արթնանան վախի մթնոլորտում։ Ու որպեսզի այդ մթնոլորտը նրանց համար ամբողջական լինի, կարող են այդ մուրճն իրենց մարմնի մի հատվածին դաջել, որ այդ մթնոլորտը հանկարծ իրենցից չպակասի»,-ասաց Ալեքսանյանը։