Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետք է իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում. Անահիտ Ավանեսյան


Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետք է իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում. Անահիտ Ավանեսյան
Սեպտեմբեր 10 13:29 2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձնակազմին է ներկայացրել Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Ծառուկյանին:

«ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ղեկավար ունի:

Համատեղ, թիմային ջանքերով պետք է անենք ամենը, որ կենտրոնն իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում:

Կարևորում եմ կենտրոնի անցած շրջափուլը, զարգացման տեմպը, նաև գիտեմ, որ ՈՒԱԿ-ը ունի մեծ պոտենցիալ` դառնալու առաջատար նաև գիտահետազոտական, կլինիկական փորձարկումների առումով:

Պարոն Ծառուկյանին և ամբողջ անձնակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանք` ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի»,- հայտարարել է Ավանեսյանը։