Պարբերաբար խեղաթյուրելով իրականությունը, ձևավորելով կեղծ քաղաքական օրակարգ՝ իշխանությունը փորձում է շեղել իրական խնդիրներից. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)


Պարբերաբար խեղաթյուրելով իրականությունը, ձևավորելով կեղծ քաղաքական օրակարգ՝ իշխանությունը փորձում է շեղել իրական խնդիրներից. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
Հունվար 20 00:05 2021

Ժամեր առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է բնութագրել որպես դասական դրսևորում բաժանարար գծերի, ասել է թե՝ սևերի և սպիտակների. այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նշենք, որ այսօր Սյունիքից վերադառնալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճանապարհը քաղաքացիները փակել են՝ ասելով, որ «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պետք է գա մարզ, դրա համար են ճանապարհը փակել:

Էնֆիաջյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Արտյոմ Ծառուկյանը գտնվել են Սյունիքի մարզում պարբերաբար հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ:

Նրա փոխանցմամբ՝ ԲՀԿ պատգամավորները ոչ միայն ստեղծած իրավիճակով պայմանավորված հարցեր են կարգավորել և իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ իրականացրել, այլ նաև օգնություն են տրամադրել այն ընտանիքներին, որոնք ծայրահեղ ծանր  վիճակում են, սննդի և կենցաղի հետ կապված խնդիրներ ունեն:

«Իշխանությունը, պարբերաբար խեղաթյուրելով ներկայիս իրականությունը, ձևավորելով կեղծ քաղաքական օրակարգ, փորձում է շեղել իրական հիմնախնդիրներից: Այսօր մեր առաջնային խնդիրներն է զոհված ընտանիքների և գերիների, անհետ կորածների և վիրավորների փախստականների խնդիրները լուծելը, դրանք հազարավոր ընտանիքներ են հազարավոր մեր քույր ու եղբայրներն են: Սա առաջնահերթությունների ձևավորման անկարողության, հաջողակ գործողությունների բացակայության դասական օրինակ է: Կեղծ օրակարգ ձևավորելով՝ ոչ մի դրական փոփոխություն չեք կարողանալու ձևավորել»,- եզրափակեց խոսքը նա: