Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել


Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել
Սեպտեմբեր 11 15:30 2026

Իրացնելով ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչությունում և Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին այցելել են Ողջաբերդ գյուղի 65-ամյա բնակչի տուն։

«Ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են մոտ երկու տասնյակ կանեփի թփեր, իսկ չհրկիզվող պահարանի կիսաբաց դռնից տեսանելի էին հրազեն և փամփուշտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Գառնիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 65-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տեսակի ու տրամաչափի 99 փամփուշտ և կանեփի 18 թուփ։

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։