«Մեր Հասարակությունը վաղուց արդեն սպառել է ոչ ռացիոնալ քաղաքական էներգիաները, և, ես հավատում եմ, որ միակ լուծումն ռացիոնալիզմն է»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Որտե՞ղ է ձևավորվում հայկական օրակարգը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Ըստ մամիջայնանի՝ աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ պոպուլիստ ղեկավարին փոխարիներ մեկ այլ պոպուլիստը, իսկ եվրոպայում պոպուլիստներին փոխարինում են կամ ծայրահեղ աջակողմյանները, կամ պահպանողականները։
Նա նշեց, որ մեր տարածաշրջանում կարևորագույն հարցը լոգիստիկ հնարավորություններն են, բայց ոչ այն ձևակերպմամբ, կամ փաթեթավորմամբ, որը ներկայացնում է Փաշինյանը։
«Մենք չենք կարող խուսափել նոր տրանսպորտային ուղիների ձևավորումից, որովհետև այն տեղի է ունենում Հայաստանից անկախ»,- ասաց Մամիջանյանը և բացատրեց որ ԹՐԻՓՓ-ի նպատակը ռեսուրսներով հարևուստ Միջին Ասիան Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունների շրջանակից դուրս բերելն է։
Նախկին պատգամավորը նկատեց, որ հայաստանում խոսք է գնում երկու հանրաքվեի մասին, երկուսն էլ պարտադրված են դրսից. Ադրբեջանից՝ սահմանադրության փոփոխությունը և ՌԴ-ից ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության։
Մանրամասները՝ տեսանյութում։










