Պարոն վարչապետ, մի՛ թույլ տվեք, որ գնամ հանցագործության, ինձ հունից մի՛ հանեք․ Անդրանիկ սարկավագ Մանուկյան


Պարոն վարչապետ, մի՛ թույլ տվեք, որ գնամ հանցագործության, ինձ հունից մի՛ հանեք․ Անդրանիկ սարկավագ Մանուկյան
Սեպտեմբեր 10 20:06 2026

«Գաթա բենդ»-ի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը կրկին բարձրաձայնում է  իր տան հարևանությամբ իրականացվող շինարարության, շինաղբի ու պարբերաբար լսվող պայթյունանման ձայների մասին։ 

«Մարդիկ անօրինական շինարարություն են անում։ Զանգահարում եմ ոստիկանություն, ժամերով որևէ ընթացք չի ստանում։ Զանգահարում եմ քաղաքապետարան, ոչ մի ընթացք չի ստանում։ Այդ խաղաղությունը ուզում են աշխարհին ցույց տան, թող գան այստեղ։ Դիմում եմ Տիգրան Ավինյանին, եթե դու ուզում ես իրոք Երևան քաղաքը բարելավել, ուրեմն Ավինյան ջան, այստեղ եմ ապրում արդեն 40 տարի, առաջնորդիր, որ Երևանը շենանա, ոչ թե դառնա անիրավություն։ Մի ստիպեք, որ մենք հանցագործության գնանք։ Հրավիրում եմ ամբողջ ԱԺ-ին, նստել եք այդտեղ ինչ-որ բամբասանքներով եք զբաղվում, խնդրեմ՝ կոռուպցիա եք ասում, ներկա-նախկին եք ասում, ինչու՞ չեք գալիս իմ մշակութային օջախը, իմ տունը, եկեք արդարությունը այստեղ փնտրեք։ Ո՞վ է տեսել այսպիսի բան, տեսեք՝ աղբը, ու՞մ ընտանիքի հետ են այսպես վերաբերվում։ Դատարանի որոշում կա, որ հարկադիրը պետք է գա կասեցնի, ժամեր են սպանում։ Հասկանում եմ, որ դուք ուրացել եք ամեն ինչ՝ հանուն ձեր իշխանության, հանուն ձեր նյութի ու անձնական հաճույքների։ Ես չգիտեմ՝ էլ ոնց դիմեմ, ոնց խոսեմ՝ ոնց անենք, որ սա կանխենք»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանը նաև դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Երեք անգամ քեզ տեսել եմ, երեք անգամ խնդրել եմ։ Ինձ խնդրեցիք՝ ձայն չհանեմ։ Ստացվում է՝ դուք խնդրում եք, որ ձեր գործերը շահեն, ես էլ իմ տան մեջ ինֆարկտի հասնե՞մ։ Մի՛ թույլ տվեք, որ գնամ հանցագործության, ինձ հունից մի՛ հանեք։ Պարոն վարչապետ, արդարությու՞ն ես ուզում, ուրեմն քո կառավարությանը վերցրեք, եկեք այստեղ, որպես հայ մարդ եթե իսկապես ցանկանում եք, որ հայ մարդն ապրի իր տան մեջ, եթե՝ ոչ, անիմաստ խաղեր եք տալիս, անիմաստ մեղքեր եք գործում։ Խոստացել եմ՝ կանեմ շատ խայտառակ բաներ, կփոշմանես,  բաներ կան՝ կհանեմ ջրի երես, հիշի՛ր»։