Գազի թանկացումը պետք չէ նկարագրել որպես աշխարհի վերջ. ՀՀ քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող. Թագուհի Ղազարյան


Գազի թանկացումը պետք չէ նկարագրել որպես աշխարհի վերջ. ՀՀ քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող. Թագուհի Ղազարյան
Սեպտեմբեր 8 19:07 2026

Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ-ը չմտնելը, դա նույնպես տարբերակներից մեկն է: Հայաստանը կարող է սպառել բարձր գնով գազ, Հայաստանի Կառավարությունը պատրաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

 

 

«Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կոմպրոմիսների գնա այնպիսի հարցերի հաշվին, որոնք կարմիր գծեր են՝ գազի գնի պատճառով։ 

 

Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է։ Այստեղից ընդամենը տեխնիկական են Հայաստանի խնդիրներն այդ գազին մատչելիություն ունենալու, մենք կունենանք և գազ, և գազի փող՝ մինչև էժան գազի հասնելը:

 

Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի, Հայաստան չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»,-նշել է նա: