Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընթացող նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը տեղեկացրեց, որ այս պահին խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի համար թեկնածու չի առաջադրում։
«Հայաստանն» ավելի վաղ ցանկություն էր հայտնել այդ պաշտոնը տրամադրել «Ուժեղ Հայաստան»-ին, մինչդեռ ՍԴ որոշումից հասկացել է, որ իրենց գործընկերներին պաշտոնը փոխանցել չեն կարող։
Ջուլհակյանը նշեց, որ առաջիկայում ժամանակ ունեն առաջադրում կատարել։ Նրան տեղից ընդհատեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք առնչվել ենք այս խնդրի հետ, պարտավոր ենք 5 օրը մեկ նիստ անել հանձաժողովի։ Այդ դեպքում տեղը փոխանցվում է ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությանը»,-ասաց նա։
«Պարոն Քոչարյանը, Ձեր ինֆորմացիան հնացած է, դա 5 տարի առաջ էր, դրանից հետո շատ ջրեր են հոսել, ՍԴ-ն որոշում է կայացրել, փոխանցել, զիջել հնարավոր չէ, ամեն 5 օրը մեկ մենք նիստ չենք հրավիրելու, քանի օր եթե չկա առաջադրում, չկա օրակարգ»,-ասաց Ջուլհակյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ հենց 2021-ին այդ առիթով էին դիմել ՍԴ, դատարանը հակասահմանադրական էր ճանաչել դա։
Մանրամասները՝ տեսանյութում։










