Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ հողի վրա, նորմալ դիվանագիտական ճանապարհով, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան Փաշինյանի այսօրվա հայտարարության։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե «եթե որևէ մեկը ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է, որ ասում են՝ ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր չի, այլ, ասենք, 29,750 է, սա նշանակում է՝ պատերազմ հայտարարել»։










