Սուրեն Պապիկյանը 7 զինվորի վրաերթի դեպքի հիմքով պաշտոնից ազատել է Ճամբարակի զորամասի հրամանատարին


Սուրեն Պապիկյանը 7 զինվորի վրաերթի դեպքի հիմքով պաշտոնից ազատել է Ճամբարակի զորամասի հրամանատարին
Սեպտեմբեր 9 22:09 2026

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-գրում է ArmLur.am-ը վկայակոչելով ունեցած բացառիկ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվոր վրաերթի են ենթարկվել, որոնցից մեկի կյանքը փրկել չէր հաջողվել։ Դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։