ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում ՌԴ քաղաքացին, ով ՍՊԸ-ի տնօրեն է, չնախատեսված վայրով անցնելուց հետո վրաերթի ենթարկվում


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում ՌԴ քաղաքացին, ով ՍՊԸ-ի տնօրեն է, չնախատեսված վայրով անցնելուց հետո վրաերթի ենթարկվում
Սեպտեմբեր 14 16:12 2019

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցել վրաերթը, որով ակնհայտ, պարզ երևում է, որ հետիոտնը փողոցը չթույլատրելի հատվածով անցնում է մի քանի ավտոմեքենաների արանքով և հայտնվում դանդաղ ընթացող Honda մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթրակվածին առաջինը օգնության է հասել Honda-ի վարորդը, որից հետո վրաերթի ենթարկած Honda-ի 2 ուղևորներ՝ որոնք անչափահասներ են, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է հետիոտներին, որպեսզի նրանք նույնպես պահպանեն երթևեկության անվտանգության կանոնները, այդ թվում՝ ճանապարհն անցնեն հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ լուսացույցը ցույց է տալիս, որ ճանապարհը նրանցն է, մինչդեռ որոշ հետիոտներ, ինչպես ժողովուրդն է ասում, «փաթաթվում են վարորդի պարանոցին», իսկ հետո վարորդը ընկնում է ավելորդ քաշքշուկների մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ալեքսանդր Պրոնիշչևինն աշխատում է «Լեգիոն» ՍՊԸ-ի տնօրեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։