Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ 24news. am-ի հետ զրույցում Անի Ավետիսյանը պատմել է՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։
«Վերջին վիրահատության ընթացքում ազդրիս վերին հատվածից ոսկոր են կտրել ու տեղափոխել ծնկիս հատված։ Հիմա ազդրիս վերևի հատվածում ոսկոր չկա, ասում են՝ ժամանակի ընթացքում պետք է աճի։ Բժիշկներն ասում են՝ մոտ 3-4 ամիս կպահանջվի։ Կրակոցի հետևանքով ոտքիս ոսկորը ամբողջությամբ փշրվել էր, այժմ բժիշկները փորձում են վերականգնել վնասված հատվածը»,- ասել է Անի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում ևս մեկ վիրահատություն է նախատեսվում․
«Նախ պետք է ոտքիս երկարությունը հավասարեցվի մյուսին, հաջորդ անգամ ժամանակ արդեն ջլերն են վիրահատելու։ Վիրահատությունների ընթացքում տեղադրվել են նաև հատուկ մետաղական կոնստրուկցիաներ, ամբողջ օրվա ընթացքում ցավեր եմ ունենում, անտանելի են ուղղակի, ցավազրկողներ եմ ստանում․․․»,- պատմել է Անի Ավետիսյանը։
Ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինը արդեն երեք վիրահատություն է տարել, սակայն բուժման ավարտի և հիվանդանոցից դուրսգրման ժամկետների մասին դեռ խոսք չկա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










