«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք»,– ասել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգին։
ԱԽ նախկին քարտուղարի պնդմամբ, ինքն այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։
Հարցին՝ հնարավո՞ր է սա քաղաքական նոր դիրքավորման սկիզբ է. «Դուք այդպե՞ս եք ընկալել այդ հոդվածը։ Ես հստակ շարժառիթները նշել եմ իմ հոդվածի ու որեւէ այլ տեղ գնացող նպատակ չեմ ունեցել։ Եթե Սահմանադրության մեջ մտցնելու քննարկում չլիներ, ամենայն հավանականությամբ ես այդ հոդվածը չէի գրի»։










