Շաքիի բնակչին հրազենային վնասվածքներ հասցրած шդրբեջшնցnւ նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է


Շաքիի բնակչին հրազենային վնասվածքներ հասցրած шդրբեջшնցnւ նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է
Նոյեմբեր 13 17:41 2026

Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանը հատած, Շաքի գյուղի բնակչի տանը գիշերած, բնակիչներին վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այն  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի կերպով հատել է Հայաստանի պետական սահմանը և մտել Շաքի գյուղի տներից մեկը: Հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել տանտիրուհին՝ 39-ամյա Անի Ավետիսյանը,  տուժել են նաև երեխաները։ՀՀ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Մուսաևի նկատմամբ մի քանի հոդվածներով՝

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը),

207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը),

335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառություն),

 340-րդ հոդվածի և 469-րդ հոդվածի 1-ին մասերով, ինչպես նաև պետական սահմանն ապօրինի հատելու համար։

Նույն օրը ադրբեջանցին կալանավորվել էր 2 ամիս ժամկետով։ Մինչ այս պահը ադրբեջանցու կրակոցից տուժած կինը գտնվում է հիվանդանոցում։ Օրեր առաջ նա երկորրդ անգամ է վիրահատության ենթարկվել։