Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։
Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու 46–ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10–ին կալանավայրում` կալանավորումից 20 օր անց։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։










