Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղայի եղբայրը Էմիլ Կակոյանը պատմում է, որ, երբ եղբորը բազմաթիվ դանակի հարվածներ են հասցրել, վերջինիս վերջին խոսքը շտապօգնության մեքենայի մեջ եղել է՝ «մամայենց բան չասեք»:
Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոցը կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ Shamshyan.com-ն էր հայտնել, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կակոյանն էր։ Դեպքից մեկ օր անց Ոստիկանությունը ենթադրյալ ասպանությունը կատարելու համար ձերբակալեց Երևանի բնակիչ Վալերի Հակոբյանին:
Ըստ ՆԳՆ-ի՝ վերջինս հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում եւ հայտնել է, որ չի ճանաչել ու երբեք առնչություն չի ունեցել Էրիկ Կակոյանի հետ: Պարզվել էր, որ սպանություն կատարող Վալերի Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել 1 տարի 7 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
2020 թվականի պատերազմից հետո նրա մոտ առողջական խնդիրեն են առաջ եկել եւ 2024 թվականից նա հաշվառվել է հոգեկան առողջության կենտրոնում:
Փաստացի հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձը զրկեց 29-ամյա տղայի կյանքը ու այս դեպքը առաջին դեպքը չէ, երբ հաշվառված անձիք կյանքեր են խլում:
Ինչ խնդիր կարող էր ունենալ սպանված 29-ամյա Էրիկ Կակոյանը հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Վալերի Հակոբյանի հետ, որ քաղաքի կենտրոնում նրան դանակի բազմաթիվ հարվածներ հասցներ ու սպաներ, այս հարցի պատասխանը փորձում է գտնել սպանված Էրիկ Կակոյանի եղբայրը Էմիլ Կակոյանը։
Ինչ էր անում նոյեմբերի 7-ին Բաղրամյան պողոտայում Էրիկ Կակոյանը, ինչու էր կոնկրետ գտնվել այդ հասցեում։ Սպանված Էրիկ Կակոյանը դեպքի օրը միայնակ չի եղել․ ընկերն է ականատես եղել կատարվածին։
Մինչ իրավապահ մարմինները, ի դեմս Քննչական կոմիտեի, սպանության հատկանիշներով քրեական վարույթն են քննում, սպանվածի հարազատները սպասում են արդարադատության․ «Կորցրինք արև»,- կրկնում են հարազատները։
Հավելենք, որ քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանի որոշմամբ 29-ամյա տղայի կոկորդը կտրած եւ սպանած անձին տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․










