Երևանում և Աշտարակում փրկարարները բռնել են գյուրզա և սահնօձ


Երևանում և Աշտարակում փրկարարները բռնել են գյուրզա և սահնօձ
Սեպտեմբեր 5 03:13 2019

Սեպտեմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: