Վրաստանում վթարից տուժածներից 4-ը կտեղափոխվեն Երեւան․ նախարար


Վրաստանում վթարից տուժածներից 4-ը կտեղափոխվեն Երեւան․ նախարար
Օգոստոս 31 11:28 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք։

Թարմացում!

4-րդ տուժածին էլ ենք տեղափոխում»։