Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են «Էրզրում» ռեստորանային համալիրի տնօրենին ծեծի ենթարկած անձանց


Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են «Էրզրում» ռեստորանային համալիրի տնօրենին ծեծի ենթարկած անձանց
Օգոստոս 30 00:34 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոտսոսի 26-ին Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծի ենթարկվելու հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: