«Իմ քայլի» նոր պատգամավորը բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով


«Իմ քայլի» նոր պատգամավորը բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով
Օգոստոս 30 00:22 2019

Քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Էդգար Առաքելյանը հայտնեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից: Նրան փոխարինելու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը: 

Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին Երևանում: 1985-1989 թվականներին սովորել և ավարտել է Ռ. Մելիքյանի անվ. Երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: 1993-1998թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում, «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր:

Աշխատել է «Գոյ» ազգային փորձարարական , Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական 

Երևանի կամերային թատրոններում որպես դերասան եւ ռեժիսոր: Աշխատել է «Հովոր» պետական կամերային երգչախմբում՝ որպես երգիչ:

 

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

 

Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ 2016թ. ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցության համար: Այստեղ հետաքրքիր է մի բան, որ Արթուր Մանուկյանը բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: 

 

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: