ԱԺ վերահսկիչ պալատի մոտ գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է


ԱԺ վերահսկիչ պալատի մոտ գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է
Օգոստոս 27 12:50 2019

«911» ծառայությունը օգոստոսի 27-ին, ժամը 11:47-ին ահազանգ է ստացել, որ  Երևանի Գ. Հարությունյան փողոցի թիվ 19 տան բակի և Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջև գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է, իսկ մյուս մասը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը արձանագրել է վերոնշյալ տան սեփականատեր Լարիսա Մ.-ի ահազանգում նշված խնդրի հավաստիությունը: