Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 35 ԼX 052 համարանիշի և КамАЗ մակնիշի 434 VV 01 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարված КамАЗ-ի ուղևորները, իսկ КамАЗ-ը պատկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը և այն կանչով մեկնում էր դեպքի վայր։
Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










