Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի


Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի
Հունիս 2 22:39 2019

Այսօր՝ հունիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները ջրատարից դուրս են  բերել դին։ Դատական բժիշկը զննություն է կատարում: Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատում է նաև հետաքննիչը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: