Արևմտյան շոուբիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի Ջենիֆոր Լոպեսը, մասնակցել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունից առաջ ավանդաբար կազմակերպվող խնջույքին: 55-ամյա աստղը համապատասխան լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Լոպեսը շլացուցիչ տեսք է ունեցել համարձակ զգեստով: Նա կերպարն ամբողջացրել է թանկարժեք ադամանդյա զարդերով:
Նշենք, որ «Գրեմմի» մրցանակաբաշխության 67-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 3-ին: