Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։