ԱՄՆ-ում 2026-ին կբացվի շքեղ բունկեր՝ նախատեսված մեծահարուստների համար: Այն կլինի «պաշտպանության և շքեղության» կատարյալ համադրություն՝ մարմարե հատակներով, լողավազաններով, արհեստական բանականությամբ կառավարվող բժշկական սպասարկմամբ, ճոխ համարներով, ռեստորաններով, IV թերապիայի սենյակներով, բոուլինգի սրահով և այլ հարմարություններով: Բոլոր ծառայությունները կլինեն առավելագույնս ռոբոտացված:
Ըստ Daily Mail-ի՝ ամերիկյան SAFE (Strategically Armored & Fortified Environments) ընկերության բունկերում, համաշխարհային աղետի դեպքում, կտեղակայվեն աշխարհի ամենահարուստ մարդկանցից 625-ը: Յուրաքանչյուրը ստիպված կլինի վճարել 20 մլն դոլար: 300 մլն դոլար արժողությամբ բունկերը, որը կկոչվի Aerie, կկառուցվի Վիրջինիա նահանգում:







