Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ին որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ջասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում: 
Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր: 
 
										
									
									
									
								
 
										







