Քննչական կոմիտեում տեղի է ունեցել քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության շուրջ։
ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման և հետշահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման և կարևորագույն այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակված փորձաքննության իրականացման ուղղությունները, մեթոդաբանությունը, հետազոտման բնագավառները, ինչպես նաև՝ ընթացիկ և վերջնական հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Բացի այդ, քննարկումներ են իրականացվել նաև վարույթն իրականացնող մարմնի, քրեական գործով ներգրավված տեղական փորձագետների, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների և ոլորտի այլ մասնագետների միջև: