Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 18-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 9-ին իր բնակարան ներխուժած Երևանի բնակիչներ 23-ամյա Վարդան Ա.-ի և 26-ամյա Հրաչյա Հ.-ի և իր միջև տեղի ունեցած՝ հրազենի գործադրմամբ փոխհրաձգություն կատարելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, երբ տեղի է ունեցել այս դեպքը, դրանից 2 օր առաջ Վարդան Ա.-ն և Հրաչյա Հ.-ն այցելել են Ռոստովյան փողոցի 17 շենք և հենց այդ օրն են ցանկացել վրեժխնդրությամբ վերջ տալ Արման Ա.-ի կյանքին, սակայն նրանց մտադրությունը չի իրականացել իրենց կամքից անկախ։ Այդ պահին երբ նրանք փորձել են այն կատարել, դեպքի վայրում նկատել են փոստատարին, ով տուն առ տուն նամակներ բաժանելիս է եղել, ու այդ ժամանակ նրանք չեն կատարել իրենց գործը և արդեն սեպտեմբերի 9-ին ալյումինե սանդուղքով ժամանել են նշված վայր, մտել զոհի տուն, որպեսզի հաշվեհարդար տեսնեն, սակայն սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվողը նկատել է նրանց և արդեն միմյանց միջև տեղի է ունեցել հրաձգություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Մանրամասներ՝ փոխհրաձգությունից. մահացածն ընկերոջ հետ փորձել էր վրեժխնդիր լինել, սակայն փոստատարի պատճառով «գործը չէին ավարտել»

