Գևորգ Պետրոսյանի «Նիկոլ Փաշինը» ասելուց հետո Աղազարյանը դուրս է գալիս հունից, սկսում վիրավորել նախկին պատգամավորին


Գևորգ Պետրոսյանի «Նիկոլ Փաշինը» ասելուց հետո Աղազարյանը դուրս է գալիս հունից, սկսում վիրավորել նախկին պատգամավորին
Սեպտեմբեր 13 22:58 2025

168.am-ի տաղավարում լրագրող Դավիթ Սարգսյանի հյուրերի՝ Աժ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ու նախկին ՔՊ-ական, ԱԺ պատգամավոր Գովիկ Աղազարյանի բանավեճն ավարտվել է փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելով։

Աղազարյանը հունիս դուրս է գալիս, երբ Գևորգ Պետրոսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասին ասում է «Նիկոլ Փաշինը»։

«Զահլես տարար, այ գյադա, վեր ընկի, տեղդ, հիմար»,-ասում է Աղազարյանը Պետրոսյանին։

«Ի՞նչ ա, չանեդ կկոտրեմ»,-արձագանքում է Պետրոսյանը։

Ի վերջո, Աղազարյանը, նկարահանումը չավարտած, հեռանում է։