ՀԴԲ-ն հրապարակել է Քըրքի սպшնությանը ենթադրյալ մասնակցած տղամարդու լուսանկարը


ՀԴԲ-ն հրապարակել է Քըրքի սպшնությանը ենթադրյալ մասնակցած տղամարդու լուսանկարը
Սեպտեմբեր 11 23:41 2025

Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության հետ հնարավոր կապ ունեցող տղամարդու լուսանկարներ: «Մենք խնդրում ենք հանրության օգնությունը՝ Չարլի Քըրքի մահացու գնդակահարության հետ կապված այս անձին նույնականացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Լուսանկարներում պատկերված է մուգ գլխարկով և արևային ակնոցներով, ջինսե տաբատ և սև սվիտեր՝ ԱՄՆ դրոշի պատկերով տղամարդ։

Թրամփի կողմնակիցի սպանություն

Մահափորձը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Յուտա Վելիի համալսարանում զանգվածային միջոցառման ժամանակ։ Քըրքը գնդակահարվել է դպրոցներում տրանսգենդեր անձանց կողմից հրաձգություն կազմակերպելու մասին հարցին պատասխանելիս։ Ականատեսների վկայությամբ՝ գնդակը դիպել է նրա պարանոցին։ Նրա մահը հաստատել է Դոնալդ Թրամփը։