Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել


Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել
Սեպտեմբեր 11 23:00 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել:

Որոշումներից մեկի համաձայն՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է Հայաստանի ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նա այդ պաշտոնին նշանակվել է 2025 թվականին։ Մեկ այլ որոշմամբ Վարդան Կոստանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնում աշխատել է ընթացիկ տարվա հունվարից։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սամվել Մուրադյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: