«Նաիրիտի» ենթակայանում դժբախտ պատահարի զոհ դարձած երիտասարդն Արցախից էր


«Նաիրիտի» ենթակայանում դժբախտ պատահարի զոհ դարձած երիտասարդն Արցախից էր
Սեպտեմբեր 13 23:53 2025

«Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ–ին պատկանող տարածքում երեկ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած 23–ամյա Պարույր Հովսեփյանն Արցախի Ճարտար համայնքից էր։

 

Երիտասարդի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 15-ին Նուբարաշենի Ավանային գերեզմանատանը:

 

Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է 23–ամյա երիտասարդի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։