Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև


Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև
Սեպտեմբեր 14 20:03 2025

Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին: Այս մասին օկուպացված Արցախում բնակվող ադրբեջանցիների հետ հանդիպմանը հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ վերջին 5 տարում «Ղարաբաղում և Զանգեզուրում կատարվող շինարարություններն աշխարհում աննախադեպ են»։