Մարտի 27-ին Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝կոտրելով ապակին:
ArmDay.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի լրատվական բաժնից հայտնեցին, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
«Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար: Մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։»,-ասաց Տաթև Խաչատրյանը:
Իմանալու համար արդյո՞ք հայտնաբերվել է վագոնին քարեր ներտած անձը,ArmDay.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հետ, որտեղից հայտնեցին,որ հաղորդում է ստացվել միջադեպի մասին, նյութեր են նախպատրասվում: