Մարտի 28-ին Երեւանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում տեղի ունեցավ «Եվրոպայի հրապարակ»-ի բացման արարողությունը:
Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ այս հրապարակը հայ-եվրոպական ընկերության նշան կլինի մեր քաղաքի կենտրոնում:
Հարցին, թե ինչով է պայմանավորված «Եվրոպայի հրապարակ»-ունենալը, քաղաքապետը պատասխանեց.
«Կարծես թե ինձ շփոթել եք ԱԳ նախարարի հետ, հարգելիներս: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող այսպիսի հրապարակները գրեթե միշտ բացվում են Երևֆանում»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ Երևանի կենտրոնում Եվրոպայի հրապարակի բացումը Հայաստանի նվերն է Եվրոպայի Խորհրդի 70–ամյակի կապակցությամբ։ Նա կարևորեց ԵԽ–ի դերը ժողովրդավարության կայացման Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի միավորման գործում, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում։