Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Nissan-ն ու 06-ը կա 1 զոհ, 3 վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Nissan-ն ու 06-ը կա 1 զոհ, 3 վիրավոր
Մարտ 27 23:59 2019

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։